Կոչ եմ անում շատ երկար անուն ունեցեղ նախարարությանը կասեցնել եկեղեցու պատերի փլուզումը. Նաիրա Զոհրաբյան (լուսանկար)
ԱԺ «բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու նկարն ու կից գրառել.
«1031 թվականին Գրիգոր Մագիստրոս Պահլավունու կառուցած` Բջնիի Սուրբ Աստվածածին բացառիկ եկեղեցու պատերը փլվում են: Տեղի բնակիչները փայտերով և տարբեր ինքնագործ հարմարանքներով փորձում են կանգուն պահել եկեղեցու փլվող պատերը, որտեղ աննկարագրելի գեղեցկության դարավոր խաչքարեր կան:
Կոչ եմ անում շատ երկար անուն ունեցեղ նախարարության մշակույթի ենթաբաժնին` կասեցնել եկեղեցու պատերի անխուսափելի փլուզումը: Որպեսզի հետո, ինչպես միշտ, ուշ չլինի»: