Ինչպես է ոչ սթափ վիճակում գտնվող աղջիկը խախտում կարգն ու հարվածում ոստիկանին (տեսանյութ)
Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ, ըստ ամենայնի ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքցին, քաոս է ստեղծել փողոցի կենտրոնում։
Հիշում ենք վերջերս, գինու տոնի օրը, նմանատիպ դեպք էր արձանագրվել։ Այս անգամ ևս, երիտասարդ կինը փակել էր ոստիկանության մեքենայի ճանապարհը և փորձում էր մյուս մեքենաների երթևեկությունը նույնպես խանգարել։
Գիորգի Պետրոսյանը, ով տեղադրել է տեսանյութը՝ ֆեյսբուքյան իր էջու գրել է․
«Պոպկոռնը ձեր կողմից, հետաքրքիր բալկոնը` մեր․․․
Ժող ջան, ենթադրում եմ ինչ որ բաների ազդեցության տակ էր, իսկ նման դեպքում կարծում եմ ոստիկանների քայլերը պետք ա տարբերվեն մնացած դեպքերից ու դրա պատճառով էին չափազանց զգուշավոր։ Կարծում եմ ոստիկանությունը իր պարզաբանումները կտա շուտով դեպքի առթիվ»։
Մանրամասները՝ տեսանյութում