Google ընկերությունը գուշակել է «Եվրատեսիլ- 2019» մրցույթի հաղթողին
Google ընկերությունը կանխագուշակել է «Եվրատեսիլ-2019» մրցույթի հաղթողին։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Հաղթողի թեկնածուին ընկերությունը որոշել է իր որոնողական համակարգով և տեսել է, թե այս շրջանում ամենաշատը համացանցում ում մասին են ինֆորմացիա որոնում և կարդում մարդիկ։
Ըստ ցուցանիշների` ամենաշատը մարդիկ հետաքրքրվել են Ֆրանսիայի ներկայացուցիչ Բիլալ Ասսանսին, երկրորդ տեղում իսլանդական Hatari խումբն է, իսկ երրորդ տեղում՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևը։
Այս ամենի հետ մեկտեղ Google ընկերությունը նշել է, որ այսկերպ իրենք գուշակել էին 2017 և 2018 թվականների հաղթողներին։