Թայլանդում մայրը ողջ-ողջ թաղել է իր նորածնին, որին հողի մեջ գտել է շունը և փրկել երեխայի կյանքը
Թայլանդում շունը դաշտում փորել է հողը և գտել նորածին երեխայի, ով դեռ կենդանի է եղել, որին թաղել էր իր 15-ամյա մայրը ծննդաբերելուց անմիջապես հետո։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Շան տերը, ով զբոսնելիս է եղել կենդանու հետ դաշտում, նկատել է, որ շունը սկսել է փորել հողը ու հաչել։ 41-ամյա տղամարդը զարմացել է , երբ տեսել է հողից դուրս եկած երեխայի ոտքը և նա նույնպես սկսել է փորել հողը, ապա երեխային տեղափոխել են հիվանդանոց։
Երեխան կենդանի է մնացել։ Պարզվել է, որ նրա մայրը 15-ամյա աղջիկ է եղել, ով ծնողներից գաղտնի է պահել իր հղիությունը և ծննդաբերելուց անմիջապես հետո թաղել է երեխային։
Երեխայի մայրը ձերբակալվել է։ Երեխայի տատիկն ու պապիկը հայտնել են, որ ցանկանում են վերցնել և պահել երեխային։