Քաղաքացիները մոտ 3 ժամ մնացել են վերամբարձ կռունկի վրա
Մայիսի 17-ին, ժամը 19:17-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 18 շենքի 9-րդ հարկի մակարդակում աշխատանքներ կատարելիս վերամբարձ կռունկը խափանվել է, քաղաքացիները մոտ 3 ժամ մնացել են կռունկի վրա (մոտ 10 մ բարձրության վրա)․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Փրկարարները վերամբարձ կռունկից իջեցրել են Մ.Դ.-ին (ծնված 1977 թ.) և Վ.Ս.-ին (ծնված 1970 թ.):