«Յուվենտուս»-ը արդեն հիմա բանակցում է Մաուրիսիո Պոչետինոյի հետ
Թուրինի «Յուվենտուս»-ը արդեն հիմա բանակցում է Լոնդոնի «Տոտենհեմ»-ի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ։
Այս մասին նշում են իտալական մի շարք սպորտային կայքեր։ Արդեն երեկ հայտնի դարձավ, որ Ալեգրին կհեռանա ակումբից և այս պահի դրությամբ իտալական ակումբի ղեկավարները ցանկանում են թիմի ղեկին տեսնել Պոչետինոյին։
Շաբաթներ առաջ խոսվում էր նաև, որ շատ հնարավոր է Կոնտեի վերադարձը։ Ընդգծենք, որ Պոչետինոն «Տոտենհեմ»-ի հետ կմասնակցի Չեմպիոնների լիգայի եզրափակչին։