Պաշտոնական․ Մասիմիլիանո Ալեգրին հեռանում է «Յուվենտուս»-ից
Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հեռանում է իտալական ակումբից։ Այս մասին տեղեկանում ենք իտալական ակումբի պաշտոնական կայքից։
Ալեգրին իտալական ակումբի պատմության մեջ լավագույն ցուցանիշներ գրանցած մարզիչն է։ Դեռևս հայտնի չէ, թե ու՞ր կգնա Ալեգրին և ո՞վ կփոխարինի նրան։
Հիշեցնենք, որ Ալեգրին թուրինյան ակումբի հետ չկարողացավ այդպես էլ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։