Ու նորից Ռոնալդուն. Պաոլո Դիբալան կհեռանա «Յուվենտուս»-ից՝ Ռոնալդուի պատճառով
Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Պաոլո Դիբալան կարող է լքել իտալական ակումբը, քանի որ խնդիրներ ունի Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Այդ մասին տեղեկանում ենք Sky Sports կայքից:
Կայքը նշում է, որ Դիբալայի եղբայրը, ով նաև նրա գործակալն է, նշել է, որ Դիբալան խաղադաշտում խնդիրներ ունի Ռոնալդուի հետ, իսկ խաղադաշտից դուրս նրանք ընկերներ են: Դեռևս չի նշվում, թե ուր կտեղափոխվի Դիբալան:
Հիշեցնենք, որ նախորդ ամռանը, երբ Ռոնալդուն եկավ Թուրին, ակումբը վաճառեց Գոնսալո Հիգուաինին, ով չէր կարող մրցակցել Ռոնալդուի հետ: