Իրանի ափերին մոտեցել են ամերիկյան ռազմանավեր
Իրանի ափերին՝ Հորմուզի նեղուցի ուղղությամբ, մոտեցել են ամերիկյան ռազմանավեր՝ կառավարվող հրթիռներով:
Դրանք ամերիկյան USS McFaul և USS Gonzalez նավերն են: Իրանի ծովային պաշտպանությունը չի միջամտել ամերիկյան նավերի շարժին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի ափերին մեկ այլ ամերիկյան նավ էր մոտեցել՝ Abraham Lincoln ավիակրի գլխավորությամբ: Պարսից ծոցում է գտնվում նաև Kearsarge դեսանտային նավը: