ԱՄՆ-ում կործանիչ է վթարվել. կան տուժածներ
Ամերիկյան F-16 կործանիչը, որում ռազմամթերք է եղել, կործանվել է՝ Կալիֆորնիայից ոչ հեռու գտնվող ավիաբազայի մոտակայքում:
Օդաչուն ժամանակին դուրս է ցատկել ինքնաթիռից, նրան տեղափոխել են հիվանդանոց:
Կործանիչն ընկել է թռիչքուղուց մի քանի մետր այն կողմ գտնվող պահեստի վրա, ինչի հետևանքով տարածքում գտնվող երեք հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Դեռ պարզ չէ ինքնաթիռի կործանման պատճառը: