Դոնալդ Թրամփը ծաղրել է ԱՄՆ-ի նախագահի նոր թեկնածուին՝ Բիլլ դե Բլազիոյին
Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախագահի նոր թեկնածու է հայտնվել: 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն է հայտնել Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն:
Նա հայտարարել է, որ ընտրություններին ներկայացնելու է Դեմոկրատական կուսակցությունը: Տեսաուղերձում, որով նա դիմել է իր ապագա ընտրողներին, դե Բլազիոն քննադատել է գործող նախագահ Դոնալդ Թրամփի միգրանտների դեմ վարող քաղաքականությունը, ինչպես նաև պատմել է որպես Նյու Յորքի քաղաքապետ իր ունեցած հաջողությունների մասին:
Թրամփն իր հերթին արձագանքել է այս լուրին՝ Twitter-ի իր էջում գրելով, որ «դեմոկրատներն իրենց թիմում ևս մեկ սիրունիկ ավելացրեցին»: