Ցավոք չստացվեց այն, ինչ ակնկալում էի. Սրբուկի գրառումը
Երգչուհի Սրբուկը՝ Սրբուհի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անկանխատեսելի բառի իմաստն ինձ դեռևս այսքան ծանոթ չէր եղել… Շնորհակալություն բառը սիրել եմ միշտ, բայց այն այսքան քիչ չի թվացել։ Իսկապես շնորհակալ եմ բոլորից, որ կողքիս էիք/եք այս ընթացքում, որ սատարում ու հավատում էիք ինձ։
Ցավոք չստացվեց այն, ինչ ակնկալում էի ու ինչին փորձում էի հասնել»։
Հիշեցնենք, որ Թել Ավիվում կայացած «Եվրատեսիլ 2019» երկրորդ կիսաեզրափակչին Հայաստանը ներկայացնող Սրբուկը հանդես եկավ «Walking Out» երգով։ Սակայն նա չանցավ եզրափակիչ փուլ։