«Հրապարակ». «Իմ քայլն» էլ Մարությանի հանդեպ վերապահումներ ունի»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Քաղաքապետի ռազմավարական ծրագրերից մեկը մետրոյի նոր կայարանի կառուցումն է։
Որքանո՞վ է իրատեսական ծրագրի մեկնարկը 2020-ին՝ հարցրինք Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին։
«Ունեմ մտավախություն, որ այդ ծրագիրը, ինչպես Հայկ Մարությանի մնացած «ռազմավարական» հռչակումները, կտորպեդահարվի, որովհետեւ ցայս որեւէ հրապարակային հայտարարություն՝ ներդրումների մասով, չկա»:
Իսկ «ռազմավարական» «ԿամԱԶ»-ներն ի՞նչ վիճակում են, հրատապության կարգով գնվեցին․ ճի՞շտ է, որ մեկ աղբյուրից արագ գնումը պայմանավորված էր «ԿամԱԶ-Արմենիայի» տնօրենի` Մարությանի հետ ունեցած կապերով։
«Չանդրադառնամ դրան, ասեմ լոկ, որ «ԿամԱԶ»-ները, այո, գնվեցին հակամրցակցային պայմաններով եւ այժմ պարապուրդի են մատնված»:
Իսկ Դուք ինչո՞ւ չեք կատարում ընդդիմադիրի Ձեր ֆունկցիան։
«Մեզ ասում են` շահագործողը դեռ չկա, շահագործողը պետք է լիներ համայնքային հիմնարկը, որը դեռեւս չի իրականացնում իր ֆունկցիան»:
Ինչո՞ւ:
«Բազմաթիվ աշխատանքներ պետք է տարվեին, որոնք առայսօր արված չեն»:
Փաստորեն, ձախողում է, ո՞վ պետք է պատասխան տա։
«Վարչապետ Փաշինյանը եւ քաղաքապետ Մարությանը»:
Փաշինյանը գո՞հ է քաղաքապետի աշխատանքից։
«Մարությանը շատ կարճ ժամանակ ունի իրավիճակը շտկելու, շուտով լրանում է նրա պաշտոնավարման 1 տարին, Աստված չտա՝ այն ամփոփելիս արձանագրենք լիակատար ձախողում»:
Ե՞վ։
«Կարծում եմ` հետաքրքիր զարգացումներ կլինեն»:
Նոր ընտրություննե՞ր։
«Հարցը թող մնա առկախված… այնուհանդերձ, հիշեք` աշխատավարձերի նկատմամբ վերջին մոտեցումը «Իմ քայլը» խմբակցությունը չհաստատեց, նշանակում է, որ ավագանու մեծամասնությունում եւս վերապահումներ կան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում