ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Իսրայելից պահանջում է Պաղեստինի ճանաչումը. The Wall Street JournalՄենք պետք է հաղթենք Գազայի հատվածում. ՆեթանյահուՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում ծրագրված գործողությունըՓաշինյանն այցելեց Տավուշ, մանիպուլացրեց, վերադարձավ, սկսվեց հայրենիքի հանձնման համաձայնությունը․ Թովմայսան Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասը «ՔՊ»-ն շարունակում է կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկելով՝ բաղանիսցիները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Տավուշում պետական սահմանի սահմանազատման հարցով ՀՀ իշխանության վարքագիծը հակասում է պետական շահերին Տավուշի Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում․ Sputnik Արմենիա Կրասնոդարը հաղթեց Ֆակելին. Սպերցյանը մասնակցեց խաղին, Հարությունյանը՝ ոչ Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է՝ հարձակում մշակութային ժառանգության վրա Հայտնաբերվել է կորած քաղաքացին Ադրբեջանը ջնջել է հողի վրայից օկուպացված Արցախի Քարինտակ գյուղը Ալվարդ Ստեփանյանը դարձավ 2024 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Կազիմիրովը ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանին՝ Տավուշի 4 գյուղերի հանձնման պայմանավորվածությունը «Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Խաղաղապահների դուրսբերումը բարձրացնում է Ադրբեջանի նոր հանցագործությունների հավանականությունը Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը Տավուշից 2.5 գյուղի` Ադրբեջանին անցնելու որոշման մասին իշխանությունը Իրանին տեղեկացրել է (տեսանյութ) Իրապես կարծում ենք՝ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումը կլինի խաղաղության էական գործոն․ ԱԳՆ Գետափնյա գյուղի կամրջով երթևեկությունը դեռևս մնում է դադարեցված ՔԿ-ից հայտարարում են՝ անձը խոշտանգման չի ենթարկվել, բայց քրվարույթ կնախաձեռվի Վանաձորում` իր տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դին Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ Վախենում եմ արդեն 200 օր Ադրբեջանի կողմից բանտարկված հորս կյանքի համար.Վարդանյանի որդու հարցազրույցը Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան ՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Սրանք հանձնող են, ազատագրող չեն, մարդկանց կտրում են հայրենիքից ու Եկեղեցուց, Նիկոլի հետ ապագա չկա (տեսանյութ) Վանաձորը վերածվում է սահմանային գոտու, իսկ ՀՀ-ի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը․ թյուրքագետ էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի Սազմանազատման հետևանքով Կիրանց գյուղի հատվածում մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու ԱՄՆ-ը վետո է դրել Պաղեստինի՝ ՄԱԿ-ի անդամակցության բանաձևի վրա
Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող 2.5 գյուղ, ՀՀ-ն ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում. Փաշինյանի աշխատակազմ
Ապրիլի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին«Բաց դաս» ԱԺ-ում. ՔՊ-ական պատգամավորները հանդիպել են դպրոցականներին եւ ուսուցիչներինՀայտարարություններն այն մասին, որ հայերը Լեռնային Ղարաբաղից դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով, սխալ են. Լավրով
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանումԱլավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել ենԶարդարվեստի ուսումնարանը Նկարչների միությունում կազմակերպում է ուսանողների ձեռքի աշխատանքների ցուցահանդես Դավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է, տեղավորվում է Փաշինյանի` մեղավորներ նշանակելու քաղաքականության տիրույթում․ փաստաբաններՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՈվքե՞ր նպաստեցին Հայաստանում տելեգրամյան ալիքներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը․ Կարապետ Պողոսյան
Միջազգային

Ի՞նչ է կատարվում ամերիկա-իրանական «ճակատում»

Աշխարհը շունչը պահած սպասում է, թե ինչ է կատարվելու իրանա-ամերիկյան ճակատում:

Ամերիկյան ավիակիր ռազմանավը Մերձավոր Արևելքում է: Ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցներում համառորեն խոսվում է այն մասին, որ Սպիտակ տունը պատրաստվում է հարյուր քսան հազարանոց զորախումբ ուղարկել Մերձավոր Արևելք, հարկ եղած դեպքում Իրան անմիջական ներխուժում իրականացնելու համար՝ հանուն Թեհրանի վարչակազմի զսպման:

Սրան ի հակադրություն, Իրանի գերագույն առաջնորդը բառացիորեն նախօրեին հայտարարեց, որ Իրանն ամեն գնով շարունակելու է դիմադրությունը Միացյալ Նահանգներին ու հավաստիացրեց, որ պատերազմ, ամեն դեպքում, չի լինելու: Արդեն այսօր, ի հեճուկս ամերիկյան սանկցիաների, Թեհրանը նավթով բեռնված հերթական բեռնանավն է ուղարկել Չինաստան: Մինչ այդ, հարձակման է ենթարկվում Սաուդյան Արաբիայի ամենախոշոր նավթամուղը` անօդաչու թռչող սարքերի կողմից: Ինքնին հասկանալի է, որ իրավիճակի հետագա սրացումը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների:

Ուշագրավ է այն, որ երեկ, Մոսկվայում, Բաղդադի դեսպան Հայդար Հադին արեց մի հայտարարություն, որը Հայաստանի հետ թեև ուղիղ կապ չունի, սակայն իրականում պոտենցիալ կերպով Երևանը կարող է նման հարցի հետ առնչվել: Դեսպանն ասաց, որ Իրաքը երբեք թույլ չի տա, որպեսզի իր տարածքն օգտագործվի ԱՄՆ կողմից` Իրանի դեմ գործողություններ կատարելու համար:

Հասկանալի է, չէ՞, որ եթե ԱՄՆ-ն տարածքի օգտագործման խնդիր է դրել Իրաքի առաջ, որտեղ ամերիկացի զինվորականները համարժեք են օտարերկրյա օկուպանտների, ըստ ժողովրդի մեջ ձևավորված ընկալման, ապա Երևանին էլ նման առաջարկ կարող է հնչել, հատկապես, որ մի շաբաթը դեռ չի լրացել ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից ու ասում են՝ դեսպան Թրեյսին ահագին դժգոհ է մնացել հանդիպման արդյունքներից: Երևանն, ամեն դեպքում, պետք է լինի չափազանց զգույշ` «աշխարհաքաղաքական վերաձևումների» այս շրջանում որպես մանրադրամ չօգտագործվելու համար:

Այսօր, սակայն, ամերիկյան մամուլում տեղ գտած հրապարակումները բոլորվին այլ իրականություն են բացահայտում: Նախ, New York Times-ը գրեց, որ ամերիկյան իշխանությունները լուսանկարներ են ստացել, որտեղ պատկերված են իրանական նավեր, որոնց ամրացված են եղել հրթիռներ, ինչը մտահոգություն է առաջացրել՝ կապված այն բանի հետ, որ Թեհրանը, հնարավոր է՝ հարվածի ամերիկյան ուժերին: Բացի այդ, ըստ արդեն Washington Post-ի, պարզվում է՝ իրանական հնարավոր ռազմարշավի հետ կապված՝ Թրամփի վարչակազմում կա պառակտում: Մասնավորապես, նախագահ Թրամփին զայրացրել է պետքարտուղար Մայք Պոմպեոյի ու ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի ռազմատենչ տրամադրությունները, ու նա նույնիսկ ստիպված է եղել երկուսի սանձերը ձգել, հայտարարելով, որ ռազմական գործողությունների առնչությամբ ինքը որոշում չի կայացրել, որպես ԱՄՆ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար:

Թրամփն, իհարկե, հերքել է այս տեղեկությունը թվիթերյան գրառումով ու հավելել, որ շուտով Իրանը կսկսի երկխոսել, սակայն այն, որ ռազմարշավն ամեն դեպքում Թրամփի սրտով չէ, փաստ է: ԱՄՆ-ն թևակոխում է նախընտրական շրջան: Ռուսական գործը թոթափած ԱՄՆ նախագահը երկրորդ ժամկետի է գնում: Նրա նախընտրական խոստումներից է այն, որ ինքը երկիրը չի ներքաշի ռազմական կոնֆլիկտների մեջ: Ռազմական գործողությունները Իրանում կնշանակեր նախընտրական խոստման դրժում կամ խախտում հենց նախընտրական տարվա շեմին, իսկ դա ամերիկյան հասարակությունում լրիվ այլ տրամադրություններ կարող են առաջացնել, որից կարող են օգտվել դեմոկրատներն ու անցկացնել Ջո Բայդենին:

Թե ինչ կլինի այս «եռացող կաթսայի» հետ՝ դժվար է ասել, սակայն Մոսկվան դեռևս ռեալ որևէ քայլ չի ձեռնարկել այս ուղղությամբ: Սպասելի է, որ հաջորդ ամսվա վերջում այս հարցը կքննարկվի Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպման ժամանակ` ճապոնական Օսակայում` «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ:

NEWSPRESS.am