Գյումրիում տուն է այրվել (լուսանկարներ)
Մայիսի 16-ին, ժամը 13:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 32 դպրոցի մոտակայքում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմինտերնի փողոցի 1-ին շարքի տներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:33-ին, մարվել՝ 13:37-ին: Մասամբ այրվել են միջսենյակային դուռը (մոտ 4 քմ), պահարանը (մոտ 1 քմ) և ներքնակը (մոտ 1 քմ):