Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ներկայացան դատարան (տեսանյութ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը ներկայացել են Երևանի ընսհանուր իրավասության դատարան:
Քոչարյանի աջակիցները ծափողջյուններով ընդունեցին նախագահներին: Նրանք երաշխավորություն են ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատելու համար։
Մինչ այդ, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը հայտարարեց, որ ժամը 17։00-ին երկու նախագահները կժամանեն Երևանի ընդհանուր իրավասության դատարան։