Հենրիխ Մխիթարյանը կարող է չմեկնել Բաքու. The Guardian
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է չմեկնել Բաքու, որտեղ կայանալու է Եվրոպալիգայի եզրափակիչը։ Այս մասին տեղեկանում ենք The Guardian պարբերականից։
ՈՒԵՖԱ-ն դեռևս չի կարողանում երաշխավորել Մխիթարյանի անվտանգությունը, և այդ իսկ պատճառով Հենրիխը կարող է չմեկնել Բաքու։
Անգլիական մամուլն էլ գրում է, որ լոնդոնյան թիմի ղեկավարները զայրացած են, որ Եվրոպալիգայի եզրափակիչն անցկացվում է Բաքվում, որտեղ չի կարող մեկնել ֆուտբոլիստ՝ քաղաքական պատճառներից ելնելով։
Հիշեցնենք, որ հաջորդ շաբաթ Էմերիի թիմը պաշտոնապես կհայտարարի Մխիթարյանի մեկնել-չմեկնելու մասին։