Արտակարգ դեպք՝ Ռուսաստանում․ տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է նավից դուրս նետվում նավաստիներից մեկը (տեսանյութ)
Աշխարհի ամենախոշոր՝ սիբիրյան նավամատույցում, արտակարգ դեպք է տեղի ունեցել,որը նկարահանվել է նաև տեսախցիկներով։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Տեսանյութում երևում է, որ տղամարդը փորձում է ամուր բռնվել ու չընկնել նավից ներքև, սակայն չի կարողանում և վայր է ընկնում։
Տեսակետերից մեկի համաձայն՝ նավում գտնվողների միջև վեճ է տեղի ունենում, ինչի արդյունքում էլ նավաստիներից մեկը ցած է նետվում։
Այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։