Ռոբերտ Լևանդովսկու համար կպայքարեն միանգամից 2 գրանդ ակումբներ
Մյունխենի «Բավարիա»-ի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն կփորձեն գնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և ՊՍԺ-ն։ Այս մասին տեղեկանում ենք ֆրանսիական սպորտային պարբերականներից։
Կայքերը նշում են, որ լեհ հարձակվողի համար պայքարում այս պահին առաջատար է փարիզյան ակումբը, սակայն նշվում է, որ Լևանդովսկիին միգուցե չվաճառի գերմանական ակումբը և նա այս տարի ևս մնա Մյունխենում։
Ընդգծենք, որ անցյալ ամառ լեհ ֆուտբոլիստին ցանկանում էր գնել արքայական ակումբը, սակայն այդպես էլ տրանսֆերը չկայացավ։