Ես նման բան չեմ անի. այդ լուրերը թրենդային սերիալներից ավելի մեծ ինտրիգներ են պարունակում. Ավինյան (տեսանյութ)
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չգիտի, թե կառավարության ներսում թևեր ձևավորվելու մասին խոսակցությունները որտեղից են գալիս, բայց վստահեցնում է, որ նման բան չկա:
Կառավարության նիստից հետո լրագորղների հետ զրույցում Ավինյանն ասաց, որ ինքը նորմալ է վերաբերվում այդ լուրերին:
«Ինձ թվում է՝ դա նորմալ պրակտիկա է, երբ մամուլը նմանատիպ լուրեր է տարածում: Եվ մեկ-մեկ ինձ թվում է, որ այդ լուրերը շատ ավելի հետաքրքիր են և թրենդային սերիալներից ավելի մեծ ինտրիգներ են պարունակում։ Բայց իրականությունն այլ է, ես կարծում եմ՝ կառավարությունը որպես մեկ թիմ է գործում»,- ասաց Ավինյանը և ընդգծեց, որ իհարկե տարբեր հարցերի շուրջ քննարկումներ են լինում և հնչում են տարբեր կարծիքներ, բայց դա չի նշանակում, որ թևեր են ձևավորվում:
«Ես նման բան չեմ անի»,- ասաց Ավինյանը:
Ավինյանը չմեկնաբանեց լրագրողի դիտարկումը, թե ըստ լուրերի, նա սափրվել է Փաշինյանից տարբերվելու համար...