Հայտնի է Վլադիմիր Զելենսկու երդմնակալության օրը
Ուկրաինական ռադան նշանակել է Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողության օրը: Այն տեղի կունենա մայիսի 20-ին:
Ի սկզբանե քննարկվում էր Զելենսկու երդմնակալության արարողության անցկացման մի քանի ամսաթվեր՝ մայիսի 17, 19, հունիսի 1, սակայն Գերագույն ռադան ի վերջո որոշել է արարողությունն անցկացնել մայիսի 20-ին:
Ինքը՝ Զելենսկին ցանկանում էր, որ իր երդմնակալության արարողությունը կայանա մայիսի 19-ին, սակայն, քանի որ այդ օրը Ուկրաինայում քաղաքական ռեպրեսիաների զոհերի հիշատակման օրն է, այն տեղափոխվեց մայիսի 20-ը: