Եղանակային հերթական անոմալիան աշխարհում. Կորսիկայում ձյուն է տեղում
Միջերկրական կղզում գտնվող Կորսիկա կղզին ամբողջովին ձյունով է պատվել:
Ջերմաստիճանը կղզում հասել է +1 աստիճանի, այնինչ սովորաբար մայիս ամսին Կորսիկայում գրանցվում է միջինը +20 աստիճան:
Եղանակային անոմալիայի պատճառը հզոր ցիկլոնն է, ինչի հետևանքով տարածաշրջանի մի քանի հատվածներում ձյուն է տեղում: Ձյան հետևանքով փակ են կղզու մի քանի ճանապարհահատվածներ, տեղի իշխանությունը ողջ թափով սկսել է ճանապարհի ձնամաքրման աշխատանքները:
Տեղ-տեղ ձյան շերտի հաստությունը հասնում է 40 սանտիմետրի: