Նյու Յորքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել ու ընկել գետը (տեսանյութ)
Նյու Յորքում ուղղաթիռն ընկել է Հուդզոն գետը: Նախնական տվյալներով օդաչուն կորցրել է ուղղաթիռի կառավարումը, երբ թռչելիս է եղել գետի վրայով:
Համացանցում հայտված դեպքի տեսագրությունից երևում է, որ սկզբում ուղղաթիռն ինքն իր շրջագծի շուրջ մի քանի անգամ պտույտ է գործում, այնուհետև ընկնում գետը, չհասնելով մի քանի մետր այն կողմ գտնվող թռիչքուղուն:
Թռիչքի ժամանակ ուղղաթիռում միայն օդաչուն է եղել, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: