ԲՀԿ-ն շրջանառության մեջ է դրել 16 տարին չլրացածների շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզը քրեականացնող օրենսդրական նախագիծ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի համաքաղաքացիներ, ԲՀԿ խմբակցության անունից այսօր առավոտյան արդեն պաշտոնական շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախագիծ, որով նախատեսվում է քրեականացնել 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզը...
Գիտեք՞ խայտառակությունն ինչում է, որ ինձ անուղղակիորեն «ծանուցեցին, որ իմ այդ ջանքը շատ ծանր կարող է նստել ինձ վրա...
Ուրեմն ասեմ...
Թքած ունեմ բոլոր վտանգների վրա։ Իմ քաղաքական ուժի հետ մինչև վերջ պայքարելու եմ այդ արատավոր երևույթի դեմ՝ ցանկացած վերջաբանի ակնկալիքով...»: