«Ծերուկը» չի հեռանում. «ՊՍԺ»-ն նոր պայմանագիր է առաջարկել Բուֆֆոնին
«ՊՍԺ»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնն ամենայն հավանականությամբ ևս մեկ տարի հանդես կգա ֆրանսիական ակումբում: Այս մասին տեղեկանում ենք ֆրանսիական սպորտային պարբերականներից, որոնք էլ հղում են անում Բուֆֆոնի խոսքերին:
Իտալացին մասնավորապես նշել է, որ նոր պայմանագրի առաջարկ է ստացել փարիզյան ակումբից, և առաջիկայում իրենք կքննարկեն դա:
Նա նաև նշել է, որ շատ երջանիկ է փարիզյան ակումբում:
Հիշեցնենք, որ Բուֆֆոնը Ֆրանսիայի չեմպիոնների կազմ եկավ նախորդ ամռանը: