«Յուվենտուս»-ի առաջատարի համար պայքարում են 3 գրանդ ակումբներ
Թուրինի «Յուվենտուս»-ի առաջատար Միրալեմ Պյանիչի համար իսկական որս են սկսել Եվրոպական թոփ ակումբները: Այս մասին տեղեկանում ենք իտալական սպորտային կայքերից:
Պյանիչի համար կպայքարեն «Մադրիդի Ռեալ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն և «ՊՍԺ»-ն:
Այս երեք ակումբները այս պահին ցանկանում են գնել Պյանիչին և շատ հնարավոր է, որ իտալական աոկումբը մերժի բոլոր առաջարկները և չվաճառի նրան, քանի որ բոսնիացին համարվում է թիմի խաղ կազմակերպող ֆուտբոլիստը: