Անտուան Գրիզմանը հեռանում է «Ատլետիկո Մադրիդ»-ից
Մադրիդի «Ատլետիկո»-յի առաջատար Անտուան Գրիզմանը հեռանում է իսպանական ակումբից: Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից:
Գրիզմանը դիմել է երկրպագուներին, նրանց շնորհակալություն հայտնել և նշել, որ հեռանում է ակումբից:Դեռևս տեղեկություններ չկան, թե ո՞ր ակումբ կտեղափոխվի Գրիզմանը:Սակայն մի շարք մասնագետներ վստահ են, որ նա կտեղափոխվի կատալոնական ակումբ:
Հիշեցնենք, որ նախորդ ամռանը Գրիզմանը մերշել էր «Բարսելոնա»-յին: