Արտակարգ դեպք «Թեղուտ» ՓԲԸ-ում. հայտնաբերվել է 52-ամյա էլեկտրագազաեռակցողի դին. shamshyan.com
Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի վարչական տարածքում գտնվող «Թեղուտ» ՓԲԸ-ի տարածքում տղամարդու դի կա:
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, 52-ամյա Լեռնիկ Ռամազյանի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, վայր ընկնելու հետևանքով է մահացել:
shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Թեղուտ» ՓԲԸ-ում՝ որպես էլեկտրագազաեռակցող:
Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: