Քլոյի Քարդաշյանը քրոջ հետ լուսանկարվելիս «մոռացել է» շապիկ հագնել (ֆոտո)
34-ամյա Քլոյի Քարդաշյանը և 40-ամյա Քորթնի Քարդաշյանը համատեղ լուսանկարներ են հրապարակել։ Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից։
Լուսանկարներն այս անգամ ևս քննարկվել են, քանի որ Քլոյի Քարդաշյանը մերկ մարմնի վրա կրում է սև կոստյում։
Ոմանք նույնիսկ կատակել են, թե Քլոյին մոռացել է հագնել ինչ-որ շապիկ։
Ընդգծենք, որ վերջին շրջանում Քարդաշյան քույրերն ավելի հաճախ են հրապարակում ընտանեկան լուսանկարներ։