Դատարանի շենքի մոտ ստեղծվել է մի վիճակ, երբ հայր ու որդի հայտնվել են քաղաքական հակադիր բևեռներում
Երևանի ընդհանուր իրավասության Ավան-Նոր Նորքի նստավայրում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական գործով դատական նիստը: Արդեն 3-րդ օրն է, ինչ դատարանի դիմաց հավաքվել են Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու նրա ընդդիմադիրները։
Սասուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դատարանի բակում ստեղծված իրավիճակին։
«Այսօր դատարանի շենքի մոտ ստեղծվել է մի վիճակ, երբ հայր ու որդի հայտնվել են հակադիր քաղաքական բևեռներում:
Որդին աջակցում է Ռոբերտ Քոչարյանին, հայրը՝ նիկոլականների խմբում է:
Այսպես պառակտել հայ ժողովրդին կարող էր միայն «սիրո և համերաշխության հեղափոխությունը»,-գրել է Սասուն Հովհաննիսյանը։