Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Պեկինի 150 տարվա ռեստորանում բադ են ուտում (ֆոտո)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պեկինից լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ և նշել, որ իրենց հրավիրել են 150 տարվա ռեստորան՝ բադ փորձելու:
«Չինաստանի մեր գործընկերները ամեն ինչ անում են, որ մենք անմոռանալի տպավորություններով հեռանանք Պեկինից: Ավելի քան ստացվել է:
Այսօր էլ՝ ինձ ու Աննային հրավիրեցին 150 տարվա մի ռեստորան՝ «Բադ պեկինյան ձեւով» փորձելու:
Եւ ընդհանրապես՝ ցնցված ենք չինական հյուրընկալությունից»: