Բաքուն և Երևանը կկործանվեն. Վլադիմիր Ժիրինովսկի
Ռուսաստանում անհրաժեշտ է բարաքներ կառուցել փախստականների համար, ովքեր շուտով կժամանեն Իրանից։ Այս մասին, REGNUM-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է Վլադիմիր Ժիրինովսկին։
«Տասը տարի առաջ ես ելույթ ունեցա այս դահլիճում և ասացի, որ Իսրայելը որոշել է հարվածել Իրանին... Այս որոշումն իրականացվում է արդեն։ Առաջ են շարժվում ոչ միայն ռազմական նավերը, այլև 120 հազարանոց բանակը, այնպես, ինչպես Իրաք ներխուժելիս», - ասաց Ժիրինովսկին:
Նրա խոսքով՝ միջոցառումներ պետք է ձեռնարկվեին դեռ տասը տարի առաջ, քանի որ Իրանում հակամարտությունը սպառնում է Ռուսաստանի Դաշնությանը։
«Դա հենց մեր սահմանի վրա է, դա Կասպից ծովն է, Ադրբեջանն ու Երևանը՝ ամեն ինչ կկործանվի: Միլիոնավոր փախստականներ ամեն ինչ կտանեն։ Եկեք արագ կառուցենք շինություններ փախստականների համար։ Տասը տարվա ընթացքում մենք կկառուցեցինք մի քանի միլիոն շինություն, իսկ հիմա ի՞նչ ենք անելու, երբ ամեն ինչ կործանվի: Ո՞ւր են գալու այդ փախստականները: Նրանք կկործանեն Երևանը, Բաքուն, Թբիլիսին, իսկ հետո կգնան Հյուսիսային Կովկաս: Այնուհետև Աստրախան, Վոլգոգրադ և Միջին Ասիա»,- կանխատեսել է Ժիրինովսկին: