ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում կարգելվի հղիության արհեստական ընդհատումը
ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում օրենք է ընդունվել, որով գրեթե ամբողջապես արգելվում է հղիության արհեստական ընդհատումը, նույնիսկ ինցեստի և սեռական բռնության դեպքում:
Օրենքն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ այն ստորագրի նահանգապետը:
Ըստ օրենքի, հղիության արհեստական ընդհատումը կթույլատրվի միայն այն դեպքում, երբ այն լուրջ առողջական վտանգի տակ կդնի մոր առողջությունը:
Ալաբամայում օրենքի դեմ հանդես եկողներն արդեն մասշտաբային բողոքի ցույցեր են կազմակերպել և հույս ունեն, որ նահանգապետն այն չի ստորագրի: