ԱՄՆ-ն դեմ է, որ Եվրամիությունը զենքի արտադրությամբ զբաղվի
Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ամերիկայի միացյալ նահանգները դեմ է, որպեսզի Եվրոպական միությունը զենքի արտադրությամբ զբաղվի:
Ըստ ներքին աղբյուրների, ԱՄՆ պետդեպարտամենտը նամակ է ուղարկել Եվրամիության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին, որում ասվում է, որ ԱՄՆ-ն մտահոգված է, որ պաշտոնական Բրյուսելը մտադիր է ամրապնդել ռազմական գործակցությունը Եվրոպական միության երկրների միջև:
Սպիտակ տունը մտավախություն ունի, որ նման կերպ կրկնօրինակվում է ՆԱՏՕ-ի մոդելը, ինչն էլ նրանց կարծիքով, կհանգեցնի ՆԱՏՕ-ի և Երոպական միության ռազմական փոխգործակցության մոդելի միջև մրցակցության: