Ի՞նչ գործ ունեն ՊՆ աշխատակիցներն ակցիա անողների շարքերում․ բողոքի ակցիա՝ ընդդեմ և հանուն Քոչարյանի (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում շարունակվում է երկու օր առաջ սկսված բողոքի ակցիան։
Այնտեղ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու նրա դեմ բողոքողները։ Վերջիններիս միմյանցից բաժանում է ոստիկանական պատը, որպեսզի խուսափեն հնարավոր բախումներից։
Քոչարյանի աջակիցներն եկել են «Քոչարյան, հաղթանակ», «Զանգովի արդարադատություն», «Մարտի 1-ի զոհերի պատասխանատուն Լևոն Տեր–Պետրոսյանն է», «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին» պաստառներով։ Իսկ նրա դեմ բողոքողները բռնել էին «Քոչարյան, մարդասպան», «Դուխով», «Ցմահ դատ» և էլի նման գրություններով պաստառներով։
Քոչարյանի աջակիցները վստահեցնում են նաև, որ նրա դեմ բողոքի ակցիա կազմակերպած ակտիվիստների շարքերում են նաև պետական ծառայողներ, մասնավորապես՝ թաղապետարաններից ու Պաշտպանության նախարարությունից։
Մանրամասները՝ տեսանյութում