Կարո Փայլանը՝ հայ երեխայի կրոնափոխության հարցի մասին (տեսանյութ)
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է թուրքական հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերով հայ երեխայի կրոնափոխության թեմային։
Փայլանը մասնավորապես գրել է․
«Խոսել եմ Արթուրի մոր հետ։ Նա ասել է, որ իր 13-ամյա որդին հայտնվել է հեռուստահաղորդմանն առանց իր համաձայնության: Երեխային բռնությամբ կրոնափոխ արած հաղորդման դեմ բողոք եմ ներկայացնելու Ռադիոհեռուստաընկերությունների խորհուրդ ևւ դատախազություն»։
Մոր պարզաբանումը՝ Shantnews-ի տեսանյութում