Հասունանում է Դիբալա-Սանչես փոխանակումը
Թուրինի «Յուվենտուս»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստվում են ֆուտբոլիստներ փոխանակել։ Այս մասին տեղեկանում ենք Don Balon-ից։
Ըստ աղբյուրի՝ կողմերը կփոխանակեն Պաոլո Դիբալային ու Ալեքսիս Սանչեսին։
Անգլիական մի շարք կայքեր էլ նշում են, որ փոխանակման ժամանակ անգլիական ակումբը հավելյալ գումար կվճարի իտալական ակումբին։
Հիշեցնենք, որ Ալեքսիս Սանչեսը նախորդ ձմռանը փոխանակվեց Հենրիխ Մխիթարյանի հետ։