Որտե՞ղ կարող է շարունակել իր կարիերան Դանիելե դե Ռոսսին
Իտալական «Ռոմա»-ի ավագ, Դանիելե դե Ռոսսին, ով հայտարարել է, որ մրցաշրջանի վերջում կհեռանա ակումբից, կարող է կարիերան շարունակել Ամերիկայում։ Այս մասին տեղեկանում ենք իտալական սպորտային կայքերից։
Ըստ աղբյուրների՝ Դե Ռոսին կարող է 1 կամ 2 տարի հանդես գալ Ամերիկայում՝ «Նյու Յորք Սիթի» ակումբում։
Նշվում է նաև, որ իտալացու ծառայություններով հետաքրքրված են նաև չինական ակումբները։