Գարեթ Բեյլը կարող է իր կարիերան շարունակել Անգլիայում
Մադրիդի «Ռեալ»-ի ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը կարող է ամռանը տեղափոխվել Անգլիա։ Այս մասին տեղեկանում ենք անգլիական սպորտային կայքերից։ Աղբյուրները նշում են, որ Բեյլին ցանկանում է վարձակալել Լոնդոնի «Տոտենհեմ»-ը։
Ըստ աղբյուրի` լոնդոնյան ակումբը ցանկանում է վերադարձել Բեյլին, քանի որ մրցաշրջանի ընթացքում, սովորաբար, շատ են վնասվածքները, և դրանից զատ նրանք ցանկանում են ուժեղացնել հարձակման գիծը։
Հիշեցնենք, որ ուելսցու ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։