Պոլ Պոգբայի «Ռեալ» տրանսֆերի ձախողման պատճառ կարող է հանդիսանալ հենց Պոգբան
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգայի Մադրիդ տեղափոխությունը կարող է չկայանալ։ Այս մասին տեղեկանում ենք իսպանական AS սպորտային պարբերականից։
Կայքը նշում է, որ Պոգբան ցանկանում է տարեկան մինչև 13 միլիոն աշխատավարձ, սակայն իսպանական ակումբը չի պատրաստվում այդ գումարը վճարել Պոգբային, քանի որ Նեյմարի կամ Մբապեի տրանսֆերի դեպքում նա ստիպված կլինի կրկնապատիկը տալ նրանց։
Նշվում է նաև, որ թերևս տրանսֆերի չկայացման գործում կարող է մեծ նշանակություն ունենալ այս փաստը, քանի որ մյուս բոլոր հարցերը գրեթե լուծված են։