Հետո չասե՛ք, թե չէի զգուշացրել. ԿԳ նախարար
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի ծնողներ, ում երեխաները սեպտեմբերի 1-ից դպրոց են գնալու Երևանում, վաղը մեկնարկում է առաջին դասարանցիների գրանցման առցանց համակարգի պիլոտային ծրագիրը: Համակարգը կբացվի մայիսի 15-ին ուղիղ ժամը 09:00-ին: Չուշանա՛ք: Հետո չասե՛ք, թե չէի զգուշացրել:
Համակարգի գործարկումը լուծում է բազմաթիվ խնդիրներ, որոնք շարադրված են ստորև:
Անցած մեկ ամսվա ընթացքում գրեթե բոլոր լրատվամիջոցները լուսաբանել են ծրագիրը: Այսուհետ համակարգը բաց է լինելու, և հաջորդ տարիներին ծնողները իրենց երեխաներին գրանցելու են այն պահից, երբ կլրանա երեխայի համապատասխան տարիքը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ստորև նշված հեռախոսահամարներով»: