Պաշտոնական․ Սարգիս Ադամյանը տեղափոխվել է Բունդեսլիգան ներկայացնող «Հոֆենհայմ» ակումբ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, ով հանդես էր գալիս Գերմանիայի երկրորդ լիգան ներկայացնող «Յան Ռեգենսբուրգ» ակումբում, տեղափոխվել է Գերմանիայի Բունդեսլիգան ներկայացնող «Հոֆենհայմ» ակումբ։
Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից։
Գերմանական սպորտային պարբերականները գրում են, որ տրանսֆերի արժեքը կազմել է մոտ 1,5 միլիոն եվրո։
Սարգիս Ադամյանը այս մրցաշրջանում Գերմանիայի երկրորդ լիգայում դարձել է 15 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ «Հոֆենհայմ»-ը Գերմանիայի Բունդեսլիգայում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։