«Գիտակցված, կողմնակալ, մտածված քննություն է տարվում». Քոչարյան (տեսանյութ)
Գիտակցված, մտածված, կողմնակալ մոտեցում է: Այդ մասին դատական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով իրեն ուղղված մեղադրանքներին:
«Գիտակցված, կողմնակալ, մտածված քննություն է տարվում։ Հարգելի՛ դատարան, քանի որ գործին ծանոթ եմ, կասեմ, որ ամբողջ գործի էությունը, գործի վարույթն իրականացվել է հենց այս ճանապարհով։ Սա է գործի էությունը»,– ասաց Քոչարյանը:
Նա պնդում է նաև, որ ՍԴ դատավորների վրա ճնշումներ չեն գործադրվել իր կողմից և պահանջում է կանչել և հարցաքննել ՍԴ նախկին անդամներին: