Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն երաշխավորություն են ներկայացրել Քոչարյանի համար. այն ընթերցվեց դատարանում (տեսանյութ)
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը երաշխավորել են դատարանին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։
Երաշխավորագրի մեջ մասնավորապես ասվում է.
«Երաշխավորում ենք, որ ազատագրության պայմաններում դատավարության ողջ ընթացքում նրա՝ դատարանին ներկայանալը եւ խնդրում ենք կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով»:
Հիշեցնենք, որ մինչ այդ նախագահները դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ կոչ անելով փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը: