Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրելԲրազիլիայի Ռեսիֆե քաղաքում երկնաքեր է այրվումԹատրոնի միջազգային օրվա գլխավոր իրադարձությունը՝ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն, այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ)Դուք վախեցած եք, դա ակնհայտ է․ Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներինՕդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ«Ինչքան հայրենասեր կա, Փաշինյանն ընկել է նրանց հետևից». Վոլոդյա Ավետիսյանն ասել է, թե ինչ են տարել իր բնակարանից խուզարկության ժամանակ (տեսանյութ)Որ բանկերի հաճախորդները կարող են օգտվել անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրիցԵրևանում «BMW» -ն Մալաթիայում հայտնվել է CPS բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. դեպքի վայրում վարորդը չի հայտնաբերվելԻմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լևոն ՔոչարյանՈւկրաինան կարող է պարտվել Ռուսաստանին մինչև ամառ. StandardՊուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. ԼավրովԳյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս մնում է ադրբեջանցիներին․ Սուրեն Պետրոսյանը ներկայացրել է, թե ինչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (տեսանյեւթ)
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ)
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենինԱռանց ամերիկյան օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում. ԶելենսկիՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱպարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ըՄոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության գործով կալանավորված ևս մեկ անձ կաՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՈսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․ «Հրապարակ»Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է Թրամփից

Ահա թե ինչու էր Ասյա Խաչատրյանի սիրելի Ջիվանը Քոչարյանի դեմ ցույցը անում

Այսօր վաղ առավոտից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում վերսկսվեցին ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիաները։

Քոչարյանի աջակիցները դատարանի բակ էին եկել նրա ազատ արձակման պահանջով։
Ի տարբերություն երեկվա բողոքի ակցիայի՝ ընդդեմ Քոչարյանի բողոքի ակցիա անողներն այսօր մոբիլիզացվել էին։

Նրանք այսօր շատ ավելի մեծ թիվ էին կազմում, քան երեկ և ամեն վայրկյան որոշակի գործողությունների էին դիմում՝ սրելով իրավիճակը դատարանի բակում։

Քոչարյանի դեմ բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստների սադրիչ գործողությունները համակարգում էր հայտնի Ջիվան Աբրահամյանը, մի մարդ, ով հանդիսանում է հայտնի կապտամազիկ Ասյա Խաչատրյանի ջերմեռանդ պաշպանը։

Ադրբեջանի դրոշի կողքին կանգնած և հպարտությամբ նկարված, հայ զինվորին գլխատող ազգի ներկայացուցչին իր սիրելի ընկերը համարող Ասյա Խաչատրյանն ու Ջիվան Աբրահամյանը մտածում են նույն կերպ, զգում նույն կերպ, ապրում նույն կերպ։

Ջիվան Աբրահամյանը որպես օրվա «աստղ», լրատվամիջոցների հետ զրույցում փակագծեր բացեց՝ ապացուցելով, որ որոշ մարդիկ իրեն «գործուղել են» այսօր դատարանի բակ։ 

Ջիվանն ասում է, որ եթե իրենք Քոչարյանի դեմ բողոքի ակցիա չիրականացնեն, միջազգային հանրությունը կկարծի, որ Հայաստանում հեղափոխությունը եղել է ոչ իրավաչափ, և Քոչարյանի նկատմամբ կատարվողը ևս այդպիսին է, ուստի միջազգային հանրության առաջ հեղափոխության իրավաչափությունն ապացուցելու համար պետք է ցույց տան, որ Քոչարյանի դեմ խոսողներն  առավել շատ են, քան նրան ծափահարողները։

Մի կողմ թողնենք այս երիտասարդի իրավական անգրագիտությունն առ այն, որ աշխարհում որևէ հեղափոխություն իրավաչափ չի լինում․ ցանկացած հեղափոխություն իրավաչափությունից դուրս է, և այս հարցում Հայաստանը միջազգային հանրությանն ապացուցելու որևէ բան չունի։ Տգիտություն է և այն, որ երիտասարդը չի գիտակցում՝ երբ գործը հասնի ՄԻԵԴ, փաստերը դիտարկվելու են ո՛չ հեղափոխության, ո՛չ ծափերի ու հիշոցների դիտանկյունից, ոչ էլ զանգելով կամ մատ թափ տալով, այլ բացառապես իրավական հարթությունում։ 

Ցանկացած հեղափոխություն դա ցանկացած երկրի Սահմանադրության տապալում է, հետևաբար այս հարցում որևէ մեկին որևէ բան ապացուցելու անհրաժեշտություն չկա։

Ջիվանն իր գրագիտության կամ դրա պակասի արդյունքում բացահայտեց, որ Քոչարյանի դեմ բողոքի ակցիան համակարգում է ոչ թե նրա համար, որ Քոչարյանն է պատասխանատու Մարտի 1-ի համար, այլ բացառապես մեկ նպատակի համար, այն է՝ արդարացնել հեղափոխության սպասելիքը կամ որ նույնն է ասել՝ Փաշինյանի սպասելիքը․
չէ՞ որ հեղափոխությունից մեկ տարի անց էլ Փաշինյանի միակ հաղթաթուղթը շարունակում է մնալ բանտում պահվող Ռոբերտ Քոչարյանը։

Ըստ Փաշինյանի, եթե Քոչարյանը բանտում է, ուրեմն հեղափոխություն է եղել, և Փաշինյանը կատարել է իր և/կամ մեկ ուրիշի առաքելությունը, ուստի Քոչարյանին պետք է հնարավորինս երկար պահել բանտում, որ հեղափոխությունը հակահեղափոխություն չդառնա։

Ահա Ջիվան Աբրահամյանի «գործուղման» իրական պատճառը։

NEWSPRESS.am