Հեռանում է Հռոմի վերջին կայսրը. Դանիելե դե Ռոսին հեռանում է «Ռոմա»-ից
«Ռոմա»-ի իտալացի ֆուտբոլիստ, ավագ Դանիելե դե Ռոսին հեռանում է ակումբից: Այս մասին տեղեկանում ենք հռոմեական թիմի պաշտոնական կայքից:
Դե Ռոսին հռոմեական թիմում հանդես է գալիս արդեն 18 տարի և այդ ընթացքում հասցրել է նվաճել 3 մրցանակ: Նշվում է, որ Դե Ռոսին խաղակոշիկները չի կախի մեխից և կշարունակի խաղալ այլ թիմում:
Ընդգծենք, որ շաբաթներ առաջ խոսվում էր, որ առաջիկա տարիներին հռոմեական ակումբը ցանկանում է թիմի ղեկին տեսնել հենց Դե Ռոսիին: