Անտոնիո Կոնտեն համաձայնության է հասել «Ինտեր»-ի հետ, սակայն….
Իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն իր պայմանագիրը համաձայնեցրել է «Ինտեր»-ի հետ, սակայն դեռ չի ստորագրել: Այս մասին տեղեկանում ենք իտալական սպորտային կայքերից:
Կայքերը նշում են, որ Կոնտեն սպասում է, քանի որ ամեն պահի կարող է առաջարկ ստանալ Թուրինի «Յուվենտուս»-ից և այդ դեպքում կմերժի միլանյան ակումբին:
Թուրինյան թիմն էլ սպասում է թիմի մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին, ով կարող է ամեն պահի հեռանալ ակումբից:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ալեգրին նշեց, որ կմնա թիմում, սակայն վերջին շրջանում խոսվում է, որ Ալեգրին կհեռանա թիմից: