«Արսենալ»-ը կարող է չվաճառել Հենրիխ Մխիթարյանին
Լոնդոնի «Արսենալ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է չվաճառվել: Այս մասին տեղեկանում ենք բրիտանական սպորտային կայքերից:
Կայքերը նշում են, որ Մխիթարյանի տրանսֆերը կարող է արգելափակվել, քանի որ նրա գործակալը Մինո Ռայոլան է, իսկ Ռայոլային որակազրկել են, ու նա մի որոշ ժամանակ չի կարող զբաղվել գործակալությամբ:
Ընդգծենք, որ այս դեպքում լոնդոնյան թիմը ստիպված կլինի պահել Հենրիխին ու նվազեցնել նրա աշխատավարձը, քանի որ Հենրիխն ու Օզիլը թիմի ամենաբարձր վարձատրվողներից են: