Հայտնի է, թե որքան գումարի դիմաց «Բարսելոնա»-ն բաց կթողնի Կոուտինյոյին
Կատալոնական «Բարսելոնա»-ն 100 միլիոն եվրոյի դիմաց կվաճառի թիմի բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյին: Այս մասին տեղեկանում ենք իսպանական AS սպորտային պարբերականից:
Կայքը նշում է, որ այդ գումարից պակաս գումարի դեպքում իսպանական ակումբը չի վաճառի ֆուտբոլիստին:
Այս պահի դրությամբ Կոուտինյոյի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսի»-ն և Փարիզի «ՊՍԺ»-ն: