Մահացել է ամերիկացի աստղ Էլզա Պատոնը
Ամերիկյան հայտնի «Մայամիի տնային տնտեսուհիներ» ռեալիթի շոուի աստղ Էլզա Պատոնը, ով հայտնի էր իր բազմաթիվ պլաստիկ վիրահատություններով, 84 տարեկան հասակում մահացել է:
Ամուսնու մահից հետո, ում հետ համատեղ ապրել էին շուրջ 50 տարի, ռեալիթի շոուի աստղի առողջական վիճակը կտրուկ վատացել էր:
Էլզա Պատոնը ողջ կյանքի ընթացքում բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների էր ենթարկվել, ինչի հետևանքով նրա արտաքինն անճանաչելիորեն փոխվել էր, չնայած առողջական վիճակին ու տարիքին, նա հաճախ էր ներկայանում տարբեր խնջույքների ու հեռուստաշոուների հյուրն էր: